ՀՀ-ում 4 անգամ աճել է ժամանակավոր գրանցումով ռուսաստանցիների թիվը30 նոյեմբերի 2022 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ըստ կացության վայրի գրանցվել է 2820 ռուսաստանցի, ինչը 4 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021-ին ՀՀ-ում ժամանակավոր գրացնում էր ստացել ՌԴ 722 քաղաքացի, հայտնում է ՌԲԿ-ն։ Տվյալները հայտնել է ՀՀ ոստիկանությունը՝ ՌԲԿ-ի հարցմանն ի պատասխան։ Ավելացել են նաև կացության ժամանակավոր կարգավիճակի ստացման հայտերը՝ 1․5 ամսվա ընթացքում դիմում է ներկայացրել ՌԴ 708 քաղաքացի։ 2021-ի նույն ժամանակահատվածում նման դիմում էր ներկայացրել 257 անձ, ինչը 2․5 անգամ պակաս է 2022-ի ցուցանիշից։ 2022-ի նշված ժամանակահատվածում կացության ժամանակավոր կարգավիճակի հայտի 1 մերժում է եղել՝ պատճառները չեն նշվում։ 1 մերժում է եղել նաև նախորդ տարի։ ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբերին, ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ, ինչը ռեկորդային թիվ է վերջին 5 տարվա համար։ ՀՀ միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի վերջի տվյալներով ՀՀ է ժամանել ավելի քան 786,000 ռուսաստանցի, որից 744,000 վերադարձել է ՌԴ։ Այդպիսովում Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |