The Banker. Ամերիաբանկը` 2022-ի տարվա բանկը՝ Հայաստանում 2 դեկտեմբերի 2022 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին, Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած և նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում: Որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել Ամերիաբանկի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին Բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, Բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարևորել են նաև Բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը և Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք հպարտ ենք, որ ստացել ենք «Տարվա բանկ» հեղինակավոր մրցանակը՝ համալրելով 2022 թ. մեր ձեռքբերումների և մրցանակների տպավորիչ ցանկը: Մեր կորպորատիվ կառավարման ամուր համակարգը, փոփոխություններին արձագանքելու մշակույթը և թվային փոխակերպումն առանցքային նշանակություն են ունեցել շուկայի անհանգիստ իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու և թվային սերնդի հաճախորդների աճող կարիքները բավարարելու համար: Մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվային փոխակերպման և մարդկային կապիտալի մեջ՝ մեր գործառնական արդյունավետությունը բարձրացնելու և նորարարական լուծումներով հանդես գալու նպատակով, որպեսզի դառնանք ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ»: Ամերիաբանկն արժանանում է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ: 2022 թ. բանկի մրցանակների և ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ կայքում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |