Աղաբաբյան. Ցանկացած զիջում հիմա էլ ավելի կգրգռի Ադրբեջանի ախորժակն ու կբերի նոր պահանջների

Աղաբաբյան. Ցանկացած զիջում հիմա էլ ավելի կգրգռի Ադրբեջանի ախորժակն ու կբերի նոր պահանջների

PanARMENIAN.Net - Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, գրել է, որ Ադրբեջանի այդ քայլը ոչ թե սադրանք է, այլ ռազմական գործողություն։

Նա նաև նշել է, որ ցանկացած զիջում հիմա էլ ավելի է գրգռելու Ադրբեջանի ախորժակն ու բերելու է նորանոր պահանջների։

«Արդեն 24 ժամ է՝ Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու ամբողջական շրջափակման մեջ գցել Արցախը։ Սա Արցախի և հայ ժողովրդի դեմ ուղղված թուրքական ցեղասպան քաղաքականության դրսևորում է՝ ուղղված Արցախի հայաթափմանն ու լկակատար օկուպացիային։

Ցանկացած զիջում հիմա էլ ավելի է գրգռելու Ադրբեջանի ախորժակն ու բերելու է նորանոր պահանջների։

Ցանկացած զիջում հիմա էլ ավելի է նվազեցնելու մեր հնարավորություններն ու թուլացնելու մեր դիրքերը։

Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, սա ռազմական գործողություն է, որին պետք է արձագանքել համապատասխան և համաչափ։ Իսկ մեր զինված ուժեր ի վիճակի են խնդիր կատարել»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---