Սերժ Սարգսյան. Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից՝ թե ինչպես կկարողանան կազմակերպել դժվարությունների հաղթահարումը

Սերժ Սարգսյան. Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից՝ թե ինչպես կկարողանան կազմակերպել դժվարությունների հաղթահարումը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին և անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, ասել է, որ Ադրբեջանը ցանկություն ունի հպատակեցնելու Արցախը և արցախցիներին, բայց ինքը վստահ է, որ դա նրանց չի հաջողվելու:

«Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք՝ դժվարություններին և արհավիրքներին դիմակայելով, այս անգամ էլ են դիմակայելու, բայց հարց է՝ ի՞նչ գին ենք վճարելու, ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպե՞ս կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին»,-ասել է Սարգսյանը, գրում է «Փաստինֆոն»։

Այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները մեղադրանքի սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել։

«Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք բոլորը կարող են իրենց պայմանագրային պարտականությունները կատարել, եթե մենք անենք դա։ Եթե մենք չանենք, ուրիշն ինչու պետք է գա մեր փոխարեն մեր հարցերը լուծի։ Որքան էլ նրանք լինեն մեր դաշնակիցները, իրենք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»,-ասել է նա։

Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի կառավարիչները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը։

«Նրանք չեն կարող վճռել, թե ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ նրանք ուղղակի ձեռքերը լվացել են Արցախից։ Նրանք հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը։ Խնդիրը լուծվելու է այնպես, ինչպես լուծվեց 30 տարի առաջ։ Մենք հասնելու ենք դրան»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---