ՀՀ-ում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի․ Օրենքն ընդունվել է

ՀՀ-ում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի․ Օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքով դադարեցվում է ԱԻՆ-ի գործունեությունը, Փրկարար ծառայությունն ընդգրկվում է ՆԳՆ կազմում։ Նախարարության կազմում կլինեն նաև ոստիկանությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:

Նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ՆԳ նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։ Այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը։

Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---