ԱԽ քարտուղար․ Նոր արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ինֆորմացիա հայթայթի և վերլուծություն տա

ԱԽ քարտուղար․ Նոր արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ինֆորմացիա հայթայթի և վերլուծություն տա

PanARMENIAN.Net - ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն, որը ենթակա կլինի վարչապետին։

Նա նշել է նաև, որ նոր ծառայությունը պետք է ինֆորմացիա հայթայթի և վերլուծություն տրամադրի անվտանգության միջավայրի վերաբերյալ: Գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, քանի որ կատարումն այլ ծառայությունների վրա է:

«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։

ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։

Նախագծով արտաքին հետախուզության ծառայության պետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---