ԱՄՆ-ն չի միջամտի այլ երկրների գործերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխհարաբերությունների նոր սխեմա է առաջարկել արեւմտյան կիսագնդի երկրներին: «ԱՄՆ-ն չպետք է միջամտի այլ երկրների ներքին քաղաքականությանը: Ճիշտ է, սա նաեւ նշանակում է, որ մենք չենք կարող մեղադրել ԱՄՆ-ին այն բոլոր խնդիրների համար, որ ծագում են այս կիսագնդում, սա է պայմանը»,-ասել է Օբաման:



Միաժամանակ նախագահ Օբաման կոչ է արել ամերիկյան պետությունների առաջնորդներին համախմբված գործել: «ԱՄՆ-ն ցանկանում է ճանաչել անցյալի սխալները, որտեղ դրանք իրոք եղել են: Եվ մենք գործընկերներ կդառնանք...»,-ասել է նա, հաղորդում է Associated Press-ը:



Ամերիկյան 33 պետությունների առաջնորդներ են հավաքվել Տրինիդադ եւ Տոբագոյում` Ամերիկայի երկրների գագաթնաժողովին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---