ՀՀ-ն խնդրել է հետաձգել Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հետ դեկտեմբերի 23-ին կայանալիք հանդիպումը՝ Լաչինում իրավիճակի պատճառով

ՀՀ-ն խնդրել է հետաձգել Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հետ դեկտեմբերի 23-ին կայանալիք հանդիպումը՝ Լաչինում իրավիճակի պատճառով

PanARMENIAN.Net - Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր մոտ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասել է Հունանյանը Արմենպրեսի հարցին ի պատասխան։

«Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»,-ասել է նա։

Ավելի վաղ այն մասին, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել, հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել, որ նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որտեղ իրավիճակը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով»։

Նշվում է, որ Լավրովն ընդգծել է, որ հարկավոր է «անշեղորեն պահպանել եռակողմ պայմանավցորվածությունները՝ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով անարգել կապի ապահովման վերաբերյալ»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը,ասել է, որ որ փաստացի պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---