Դուբայում բացվել է ftNFT-ի առաջին NFT սրահը22 դեկտեմբերի 2022 - 22:34 AMT PanARMENIAN.Net - ftNFT-ն NFT Մարքեթփլեյս է, որը գործում է Fastex էկոհամակարգում: Fastex-ը՝ ՏՏ ոլորտում նորարական լուծումներով հանդես եկող ավելի քան 8 անուն բրենդ ներառող, ընկերության մաս կազմող բլոքչեյն տեխնոլոգիայով էկոհամակարգ է: Այժմ Fastex էկոհամակարգն իր ftNFT Մարքեթփլեյսով մտադիր է թրենդ դառնալ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամբողջ տարածաշրջանում բացելով առաջին NFT խանութները։ Առաջին խանութի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին՝ Դուբայի ամենահայտնի Mall of the Emirates առևտրի կենտրոնում։ Հրավիրվածների ցանկում էին բազմաթիվ հայտնի գործիչներ և արտիստներ, ովքեր կիսվեցին իրենց գաղափարներով ու փորձառությամբ։
ftNFT Մարքեթփլեյսը, իր վիրտուալ նախագիծը պաշտոնապես բերելով ոչ վիրտուալ աշխարհ, NFT-ների պատմության կարևոր էջ բացեց՝ միևնույն ժամանակ դառնալով մի վայր, որտեղ յուրաքանչյուր կրեատիվ միտք կարող է մոնետիզացվել: Այստեղ բաց են թվային և այլ ինովացիաների, արվեստի, նորագույն ՏՏ ու Web3 լուծումների առաջ:
Խանութը միայն գնումների համար չէ. այստեղ կարելիէ շրջել, ուսումնասիրել 3D-սքաները, որը վիրտուալ իրականության սիրահարների համար ավատարներ է ստեղծում: Խանութ-սրահ ունենալու գաղափարը հենց նեղ տեխնոլոգիական հարթակներում կրեատիվությունը խրախուսելու և այն թրեյդինգի ոլորտ տեղափոխելու նպատակ ունի: ftNFT խանութը բոլորին տալիս է հավասար հնարավորություններ՝ ստեղծելու և օգտագործելու NFT-ներ թե՛ իրական և թե՛ թվային աշխարհում։ Սա այն վայրն է, որտեղ ավանդական եւ թվային արվեստը բաժանող սահմանագիծ այլևս չկա։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |