Գիշերն ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ․ Նաև ականանետ են կիրառել

Գիշերն ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի  ուղղությամբ․ Նաև ականանետ են կիրառել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետից:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---