Քոչարյան. Արտաքին հետախուզությունը պետք է լինի, որ թույլ չտա «Նեմեսիսի» անվան տակ վրեժխնդրությունը23 դեկտեմբերի 2022 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում, Արտաքին հետախուզություն ստեղծելու քննարկման ժամանակ արձագանքելով «Նեմեսիս» գործողության մասին պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, ասել է, որ կստեղծվի արտաքին հետախուզություն՝ այդ ֆունկցիան պետությունը կվերցնի իր վրա՝ թույլ չտալու համար «Նեմեսիսի» անվան տակ վրեժխնդրության խնդիր լուծել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասել է, որ Դաշնակցության «Նեմեսիս» գործողությունը հայկական պետականության առաջին հետախուզությունն է եղել, գրում է Factor.am-ը։ «Դաշնակցության աստվածն արդարադատ է, ոտքի վրա առանց հիմքի որոշում չի կայացնում։ Երբ ունենում է հիմք, որոշումը կայացնում է․ ձեռքն էլ չի դողում»,- ասել է նա։ Արձագանքելով Քոչարյանն ասել է․ «Մի վտանգավոր շեշտադրում լսեցի «Նեմեսիսի» մասին»։ «Եթե Դաշնակցության կողմից «Նեմեսիսը» գնահատվում է որպես մեր արտաքին հետախուզության հիմքը, այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ հիմքն ինչի՞ մեջ է ներառված, և «Նեմեսիսի» ձեռքով քանի մարդ է սպանվել, եթե սպանվել է․․․Դուք ասում եք՝ ձեռքը չի դողա։ Ձեռքերը պետք է դողան։ Դրա համար կստեղծվի արտաքին հետախուզությունը, այդ ֆունկցիան պետությունը կվերցնի իր վրա՝ թույլ չտալու համար «Նեմեսիսի» անվան տակ վրեժխնդրության խնդիր լուծել»,- ասել է Քոչարյանը։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն է տվել Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |