ԱԽ քարտուղար․ ՀՀ-ում է ԵՄ դիտորդների տեխնիկական առաքելությունը

ԱԽ քարտուղար․ ՀՀ-ում է ԵՄ դիտորդների տեխնիկական առաքելությունը

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։

Նա պարզաբանել է, որ 2 ամիս ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրած եվրոպացի դիտորդները գնացել են, բայց ՀՀ-ում է տեխնիկական խումբը, որը պետք է գնահատի իրավիճակը։

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։ Այդ առաքելության գործունեությունն ավարտվել է դեկտեմբերի 20-ին և նրանց մանդատը չի երկարացվել։ Սակայն հայտարարվել է, որ դիտարկվում է երկարաժամկետ առաքելության տեղակայման հնարավորությունը, որին կնախորդի ԵՄ տեխնիկական խումբը, որը գնահատելու է իրավիճակը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---