2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՆԱՏՕ-Ի ԶԻՆԱՎՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - 2003 թվականի հունիսին Հայաստանի տարածքում տեղի կունենան ՆԱՏՕ-ի զինավարժությունները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՆԱՏՕ-ի նախագծման բաժնի պետի տեղակալ Ֆրանկ Բոլանդը: Նա դժվարացել է հայտնել զինավարժությունների առավել կոնկրետ ժամկետները` նշելով, որ դա հայտնի է դառնում դրանից մի քանի ամիս առաջ: Հիշեցնենք, որ նման զինավարժություններ այժմ անցկացվում են Վրաստանի տարածքում, որին առաջին անգամ մասնակցում է եւ Հայաստանը: Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարների մասին` Ֆրանկ Բոլանդը գոհունակություն է հայտնել «Համագործակցություն հանուն խաղաղության» նախագծի իրականացմամբ, որին ինչպես հայտնի է մասնակցում է նաեւ Հայաստանը: Նա նաեւ հաղորդել է, որ վաղը ՀՀ Պաշտպանության նախարարությունում կկայանան բանակցություններ, նվիրված համագործակցության ընդլայնման հեռանկարներին: «Հուսով եմ, որ շուտով Հայաստանը կդառնա «Նախագծում եւ վերափոխում» նախագծի 22-րդ մասնակիցը»,- նշել է Ֆրանկ Բոլանդը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---