«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիմաց ցույց կանցկացնի

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին «ժառանգություն» կուսակցությունը ցույց կկազմակերպի Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Ցուցարարները երթով կանցնեն Մ.Սարյանի հուշարձանից մինչեւ ԱՄՆ դեսպանություն եւ դեսպանին կհանձնեն Բարակ Օբամային ուղղված նամակը:



«Այդ ակցիան ցույց կտա մեր անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ քաղաքականության հետ: Մենք արդեն պատրաստել ենք Ամերիկայի նախագահ Բարակ Օբամայի համար նախատեսված նամակը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով, ժամանակին թուրքական քաղաքականության պատճառով, որն ուղղված է հայերի եւ ինքնին հայկական պետության ոչնչացմանը, հայերը կորցրեցին իրենց մշակութային արժեքների 90%, զրկվեցին հայրենիքից, եւ դա չպետք է անպատիժ մնա:



«94 տարվա ընթացքում այդ խնդիրը բանական լուծում չի ստացել, թեեւ փաստը մնում է փաստ. Թուրքիան իրականցրել է Հայոց ցեղասպանությունը: Հանդիսանալով հայ երիտասարդության ներկայացուցիչներ, որոնք չեն պատրաստվում այդ հարցն առանց արդարացի լուծման թողնել, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում եւս մեկ անգամ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման` մեզ համար այդքան կարեւոր հարցը»,- նշել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---