Ահնիձորում գյուղում Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին հիմնադրվել է «Գրական պուրակ»

PanARMENIAN.Net - Օրերս հայ հանրաճանաչ գրող Հրանտ Մաթեւոսյանի հայրենի գյուղում հիմնադրվել է «Գրական պուրակ»:



«Գրական պուրակի» ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչը ՀՀ Մշակույթի նախարարությունն ու «Հրանտ Մաթեւոսյան» Մշակութային հիմնասրամն են, որոնց հրավերով Հայաստանում գտնվող ժամանակակից ռուս գրող Անդրեյ Բիտովն այցելել է պուրակ եւ տնկել առաջին երկու մայրիները` ի նշան երկու գրողների բազմամյա բարեկամության:



«Իմ մոր ազգանունը Կեդրովա է, այդ իսկ պատճառով ես եւ Դավիթը` Հրանտի որդին, որոշեցինք լիվիական մայրիներ տնկել Հրանտի այգում: Թող այդ ծառերը աճեն ի պատիվ իմ մոր` Օլգա Կեդրովայի եւ Հրանտի մոր` Արուսյակի պատվին: Պատահական չէ, որ Հրանտի երեխաները ինձ հարազատ մարդ են համարում: Չէ՞ որ աշխարհում ոչինչ պատահական չէ, ամեն ինչ պարգեւում է Ամենազորը»,- ասել է Անդրեյ Բիտովը` Զավեն Կարյանի` Հրանտ Մաթեւոսյանի մանկության ընկերոջ հետ տնկելով ծառերը:



Հրանտ Մաթեւոսյանի գործընկերներ Ռուբեն Հովսեփյանը, Հրաչյա Սարուխանը, Ֆելիքս Մելոյանը, Լեւոն Խեչոյանը, Զորայր Խալափյանը, Վահագն Գրիգորյանը նույնպես ծառեր են տնկել գրողի հայրական տան այգում:



Անդրեյ Բիտովը ծնվել է Լենինգրադում: Սկսել է գրել 1956-ից: 1957թ. ընդունվել է Լենինգրադյան լեռնային ինստիտուտ, որտեղ մասնակցել է գրական միության աշխատանքին: Գրել է բանաստեղծություններ, նմանակելով Վիկտոր Գոլյակինին, սկսել է գրել համառոտ աբսուրդիստական պատմվածքներ, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1990թ.: Հաճախ հարցազրույցներում իրեն անվանում է ոչ պրոֆեսիոնալ գրող: 1960-1978թթ. տպագրվել են արձակի մոտ տասը գրքեր: 1965-ից Գրողների միության անդամ: 1978թ. ԱՄՆ-ում հրատարակել է «Պուշկինյան տուն» վեպը: 1979թ. «Մետրոպոլ» բազմահատորյակի ստեղծողներից մեկը: Այն դադարեցին տպագրել մինչեւ 1986թ.:



Վերակառուցումը նոր հնարավորություններ ընձեռեց: Արտասահման, դասախոսություններ, սիմպոզիումներ, հասարակական, այդ թվում` իրավապաշտպանական գործունեություն: 1988թ. մասնակցել է ռուսական Պեն-ակումբի ստեղծմանը, 1991-ից` նրա նախագահ: 1991թ. եղել է «ԲաԳաԺ» ոչ ֆորմալ միավորման ստեղծողներից մեկը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---