Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականը 4 ոսկե մեդալ է շահել Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականը 8 մեդալ է շահել Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում էր ապրիլի 13-16-ը Խարկովում(ILK): Մրցաշարին մասնակցում էին 12 երկրներից ժամանած հավաքականներ` Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա, Ղազախստան, Թաջիկստան, Թուրքմենստան եւ Իրան:



Հայ քիքբռնցքամարտիկները շահել են 4 ոսկե, մեկ արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:



Հայաստանի հավաքականից ոսկե մեդալների արժանացան Գարիկ Ծատուրյանը- (մինչեւ 60 կգ ք/կ), Արմեն Հարությունյանը- (մինչեւ 80 կգ ք/կ), Արման Սահակյանը- (մինչեւ 69 կգ ք/կ) (երեքն էլ հանդես էին գալիս ֆուլ-կոնտակտ ոճում) եւ մինչեւ 16 տարեկան քիքբռնցքամարտիկների մրցությունում Հրանտ Հայրապետյանը- (մինչեւ 55 կգ ք/կ):



Արծաթե մեդալի արժանացավ Վահրամ Առաքելյանը- (մինչեւ 46 կգ ք/կ), Բրոնզե մեդալներ Հայաստանի հավաքականին պարգեւեցին Արթուր Հակոբյանը-(60 կգ ք/կ) եւ Իշխան Ասատրյանը-(մինչեւ 55 կգ ք/կ): Բոլոր չորս մարզիկները հանդես էին գալիս լայթ-կոնտակտ ոճում:



Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականը 3-րդ տեղն է զբաղեցրել Աշխարհի առաջնության թիմային հաշվարկում` զիջելով միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականներին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին եւ 2-րդ տեղերը: Պարգեւատրման արարողության ժամանակ ՀՀ Քիքբռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն անձամբ է հանձնել պատվավոր մրցանակները Եվրոպայի առաջնության հաղթողներին եւ մրցանակակիրներին:



Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մարզիչ Արտակ Մելիքյանի գլխավորությամբ ներկայացնում էին 11 մարզիկներ, որոնք հանդես էին գալիս 7 քաշային կարգերում:



Մայիսի 7-8 կընթանա Հայաստանի առաջնությունը, որից հետո Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնությանը, որը կանցնի հունիսի 22-29 Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---