ԱԳՆ․ Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում վերջին բռնություններով և վանդալիզմով30 հունվարի 2023 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգում։ «Խորապես մտահոգված ենք վերջին բռնությունների և վանդալիզմի ակտերով, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանը և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- ասվում է գրառման մեջ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Ընթերցեք նաև․ Երուսաղեմում հարձակվել են հայերի և Հայոց պատրիարքարանի վրա․ Փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |