Փոխվարչապետը Ռայիսիի տեղակալի հետ հանդիպմանը նշել է` Իրանը ՀՀ կարևոր գործընկերն է

Փոխվարչապետը  Ռայիսիի տեղակալի հետ հանդիպմանը նշել է` Իրանը ՀՀ կարևոր գործընկերն է

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Դրա նախօրեին կայացել է Գրիգորյանի և Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։ Փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Գրիգորյանը Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստն անկացնելու համար։

Նիստի շրջանակում քննարկվել են երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Հանձնախմբի աշխատանքների շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրի կառավարությունների ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Թեհրանի Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ, որին մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---