Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

PanARMENIAN.Net - Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում տեղի է ունեցել «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը կրող համերգը։ Ֆասթ Բանկը միացել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։

«Ֆասթ Բանկը, մեր հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները մշտապես աջակցում են նմանատիպ միջոցառումների իրականացմանը և կարևորում են հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Սա արդեն դարձել է մեր ռազմավարության մի մասը։ Եթե ուզում ենք ապագայում էլ Կոմիտասներ ու Մանսուրյաններ ունենալ, ապա պետք է կանգնենք նմանատիպ գաղափարների կողքին»,- նշել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը:

Երեկոյի ընթացքում հնչել է 2 պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Մաեստրոն անկեղծացել է՝ նշելով, որ համերգը հերթական շարքային միջոցառումների թվին դասել չի կարող, քանի որ իրականացել է տարիների իր երազանքը։

«Ինձ համար չափազանց կարևոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսն առաջին անգամ հնչեցին։ Հայրեններ գրել էի երիտասարդ հասակում ու երկար երազել էի նոր հայրենների մասին։ Հայ բանաստեղծության և երաժշտության կապը, իմ կարծիքով, խթանման պահանջ ունի։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,-նշել է Տիգրան Մանսուրյանը։

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգն իր ստեղծագործություններով հաստատել է մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու ևս մեկ անգամ արժևորվել հայոց լեզուն, պոեզիան, կոմիտասյան հիմքը հայ կոմպոզիտորական դպրոցի:

Մրցույթի և համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել նմանօրինակ միջոցառումների իրականացմանը և այդ կերպ նպաստելու է մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---