Հզոր երկրաշարժ` Թուրքիայում և Սիրիայում․ Զոհերի թվում նաև հայեր կան 6 փետրվարի 2023 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հզոր երկարաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի, գրում է BBC-ն։ Թուրքիայում ավերածություններ և զոհեր կան։ Զոհերի թիվը վերջին տվյալով 284 է։ Մտավախություն կա, որ այդ թիվը կաճի, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ կա փլատակների տակ։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ, հայտնում է Արմենպրեսը։ Տեսախցիկն արձանագրել է բարձրահարկի փլուզումը Դիարբեքիրում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, զոհերի թվում կան նաև հայեր, հայտնում է «Գանձասարը»։ Նշվում է, որ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը հայտնել է, որ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է, գրում է Sputnik Արմենիան։ «Մայր ու տղա (8-րդ դասարան) զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել»,-ասել է նա։ «Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ «Երկրաշարժի առաջին ցնցումը 7․7 բալ ուժգնությամբ էր Իսկենդերունի հյուսիսային շրջանում, երկրորդը՝ 6․4 բալ Թուրքիա-Սուրիա սահմանին»,-ասվում է գրառման մեջ Սիրիայում զոհերի թիվը 230-ից ավելի է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |