Սիմոնյան․ Լավրովը չխոսեց Խովաևի պլանի մասին, որին ՀՀ-ն համաձայնել էր 7 փետրվարի 2023 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ին հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունը չարձագանքեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, չդատապարտեց այն, ասել է, թե չի կարելի ասել, որ երբ մեկը մի բան ասում է, պետք է պարտադիր արձագանքել, բազմիցս դրան անդրադարձել են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Դմիտրի Կիսելյովին հարցազրույցում հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանը, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»։ «Լավրովը չխոսեց Խովաևի առաջարկի մասին, որին ՀՀ տվել է իր համաձայնությունը, բայց այն չի իրագործվել է՝ ինչու չի իրագործվել և ուր է այդ փաստաթուղթը, դա է կարևոր»,-ասել է նա։ Իգոր Խովաևը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչն էր։ Սիմոնյանը, խոսելով Լավրովի՝ ՀԱՊԿ խաղաղապահներին ՀՀ ուղարկելու պատրաստակամության մասին, նշել է, որ ՀԱՊԿ-ը որևէ կոնկրետ արձագանք չտվեց, գործընկերներն այդպես էլ քաղաքական գնահատական չեն տվել ադրբեջանական ագրեսիային։ Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ն սառեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում՝ Սիմոնյանն ասել է․ «Երևանը գործում է ըստ անհրաժեշտության, ըստ հողի վրա իրադարձությունների, վստահեցնում եմ, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր չբավարարված լինելը մեզ չի սահմափակում ՀՀ անվտանգությունն ամեն ձևով կազմակերպելու հարցում»։ Լավրովը նաև ասել է․ «Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնելու: Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո երկու կողմից այնտեղ մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես Հայաստանից հարցում ստացանք ու գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ը փորձագետների հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց ՀԱՊԿ-ի տեղակայման պլան Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |