ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ԳՏՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ26 հունիսի 2002 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առեւտրա-տնտեսական կապերի ակտիվացման համար ինչպես Իտալիայի, այնպես էլ այլ երկրների հետ հիմնական խոչնդոտ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չկարգավորված լինելը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Իտալիայի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան: Դեսպանի խոսքերով, դե-յուրե Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս գտնվում են պատերազմական վիճակում եւ դա չի կարող հաշվի չառնվել արտասահմանյան ներդնողների կողմից: Հաղորդակցության ուղիների շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից էապես սահմանափակում է Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային ներուժը: Հենց որ այդ իրավիճակը շտկվի, կփոխվի նաեւ Հայաստանի տնտեսական դրությունը, կակտիվանան արտաքին առեւտրային կապերը: Այդ պատճառով համաշխարհային հանրությունը շահագրգռված է բանակցային գործընթացի արագացման մեջ, առավել եւս, որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են հիմնահարցի կարգավորման մեջ, ընդգծել է Տրաբալցան: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |