Վարչապետը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ կարևորելով հարաբերությունների նշանակությունը11 փետրվարի 2023 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ և բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկու երկրների համար։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության։ Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։ Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն»: Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, իմ ջերմ ու անկեղծ մաղթանքներն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական աննկուն հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և մեր երկրների անվտանգության։ Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ կայուն խաղաղություն»: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |