Հայոց ցեղասպանության հետազոտմամբ միջազգային մակարդակով սկսել են զբաղվել վերջին 10-15 տարիներին

PanARMENIAN.Net - «Ինչպես դուք գիտեք, ողջ գիտական աշխարհը հազվադեպ բացառություններով Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանություններն եւ տեղահանումը Ցեղասպանություն են համարում: Այդ պնդումն այլեւս չի քննարկվում: Իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը 1943թ. միջազգային իրավունքի մեջ ներմուծել է «ցեղասպանություն» բառը, հիմնվում էր հենց Հայոց ցեղասպանության վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Ասատուրյանը: Նրա խոսքով, Իսրայելի կողմից Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը հավասարեցնելու չկամությունը մի շարք պատճառներ ունի: «Հոլոքոստը Իսրայել պետության գաղափարաբանական հիմքն է: Մինչդեռ հրեաները գտնում են, որ Հոլոքոստին ենթարկվել են իրենց աստվածընտրյալության հետեւանքով: Ուստի դեռեւս դժվար է պատկերացնել, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեեւ ազգությամբ հրեա շատ պատմաբաններ խոսում են այդ մասին»,- ընդգծել է Ասատուրյանը:



Ամերիկյան պատմաբանը նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանության հետազոտմամբ միջազգային մակարդակով լրջորեն սկսել են զբաղվել վերջին 10-15 տարիներին: «Մինչ այդ այս թեման բացառապես հայկական մենաշնորհ էր, սակայն անցյալ դարի 90-ականների սկզբին ամեն ինչ փոխվեց: Հենց այդ ժամանակ ցեղասպանության եւ Հոլոքոստի առաջատար պատմաբաններն ու մասնագետները հանգեցին նրան, որ այդ երկու ողբերգությունները հավասար նշանակություն ունեն: Փաստորեն, վերջապես Հայոց ցեղասպանության մասին հարցը դուրս եկավ հայերի ու հայերի միջեւ վեճի շրջանակներից: Եւ դա հարկավոր է միայն ողջունել»,- ասել է Ստեֆան Ասատուրյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---