Փաշինյան․ ՀՀ-ն խաղաղության պայմանագրի իր առաջարկը փոխանցել է Ադրբեջանին

Փաշինյան․ ՀՀ-ն խաղաղության պայմանագրի իր առաջարկը փոխանցել է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և հայկական կողմի առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։

Առաջարկները փոխանցվել են նաև ԵԱՀԿ համանախագահող երկրներին։

«Առաջարկներ ասելով նկատի ունենք ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք առաջնորդվել ենք մի այնպիսի փաստաթուղթ ստանալու տրամաբանությամբ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, որ այն պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանական կողմի համար»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ասել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել և ստորագրել այնպիսի պայմանագիր, որը տևական ու կայուն խաղաղության երաշխիք կդառնա։

Անդրադառնալով Արցախում տիրող վիճակին՝ Փաշինյանը փաստել է, որ փետրվարի 15-ին մասնակի վերականգնված գազամատակարարումը, Ադրբեջանի 2 ժամ անց կրկին դադարեցրել է։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---