Միրզոյանը կմեկնի Սիրիա

Միրզոյանը կմեկնի Սիրիա

PanARMENIAN.Net - Պլանավորվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը չի կարող անհաղորդ լինել աղետից տուժած հարևաններին աջակցելու հարցում։

«Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում նման այց կկազմակերպենք։ Կարծում եմ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ևս անպայման պետք է այց կատարի Սիրիա, մեր զորակցությունը հայտնի», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Երևանը պետք է հնարավորության սահմաններում հաղորդակցության մեջ լինի Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների հետ՝ հնարավորինս աջակցելու համար։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա նպատակ ուներ ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։

Այնուհետև Միրզոյանը մեկն ել է ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ հանդիպել է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---