Փաշինյանը Մյունխեն կմեկնի տիկնոջ հետ

Փաշինյանը Մյունխեն կմեկնի տիկնոջ հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:

Եռօրյա տարեկան համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Համաժողովին հրավիրված չէ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---