Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը կարևորել են Լաչինի ապաշրջափակումը

Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը կարևորել են Լաչինի ապաշրջափակումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը՝ կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ:

Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, տեղում գնահատել իրավիճակը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպն իր այցը Հայաստան սկսել է Սյունիքի մարզից։ Փետրվարի 20-ին, Գորիսում բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Վերջիններիս հետ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ժամանակավորապես ապաստանած, ինչպես նաև վերջին պատերազմի հետևանքով Բերձորից ու Աղավնոյից տեղահանված արցախցիների հետ հանդիպմանը՝ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ «Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի»։

Ֆրանսիայի պատվիրակության կազմում են նաև նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։

Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի նախկին վարչապետն իր այցը ՀՀ սկսել է Սյունիքից

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---