Երևանում «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» կկառուցվի

Երևանում «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանում «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» կկառուցվի։ Գործադիրի որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին:

Վերջինս պարտավորվում է կատարել 373,000,000 դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ:

Արդյունքում Երևանում կստեղծվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր:

Համաձայն ներկայացված ծրագրի՝ Րաֆֆու անվան դպրոցի բոլոր աշակերտներն ամեն օր՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---