ՀՀ-ն ամբողջական` 6000-էջանոց հայց է ներկայացրել Հաագայի դատարան

ՀՀ-ն ամբողջական` 6000-էջանոց հայց է ներկայացրել Հաագայի դատարան

PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանի դեմ ամբողջական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ մեղադրելով ռասայական խտրականության մեջ։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշել է, որ սկզբնական հայցը հայկական կողմը ներկայացրել էր 2021-ի սեպտեմբերի 16-ին, որից հետո դատարանը ժամկետ էր տվել մինչև 2023-ի հունվարի 23-ը՝ ամբողջական հայցի ներկայացման համար, ինչն էլ արվել է։

«Գործի ծավալը բոլոր հավաքագրված փաստագրական տվյալներով և ապացուցողական բազայով կազմել է 6000 էջ»,-ասել է Կիրակոսյանը Հանրայինի եթերում։

Նա պարզաբանել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ներկայացված ՀՀ դիմումում ընդգրկված պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի«/б» և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի«/б» հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը։

Կիրակոսյանը նշել է, որ մինչև վերջանական վճռի կայացումը միջանկյալ որոշումները, այդ թվում Լաչինի միջանցքի մասով, մնում են ուժի մեջ։

Նա նշել է, որ մեծ աշխատանք կա կատարելու, քանի որ «б»Ադրբեջանն իր հերթին ևս հայելային հայց«/б» է ներկայացրել հայկական կողմի դեմ, որի պետք է հակազդել։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---