ՀՀ-ից 13 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

ՀՀ-ից 13 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանը 13 մասնակից կունենա Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը։

Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում:

Մրցաշարում հայտավորված է 499 շախմատիստ 40 երկրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---