Վիվա-ՄՏՍ-ի հարցումը․ Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ

Վիվա-ՄՏՍ-ի հարցումը․ Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ի՞նչ նվիրել կանանց Մարտի 8-ի կապակցությամբ․ ծաղիկներ, շոկոլադ, գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի «տանջում է» գրեթե բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը որոշել է օգնել այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։

Այս կապակցությամբ ընկերությունը Viber հավելվածի Viva-MTS ալիքի միջոցով կանանց շրջանում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 12,771 մարդ (մարտի 7-ի՝ ժամը 17:00-ի տվյալներով)։

Ըստ հարցման՝ կանանց ավելի քան մեկ երրորդը՝ 37%-ը նախընտրում է դեպի արտերկիր ճամփորդական փաթեթ։ Երկրորդ հորիզոնականը հավասարապես կիսում են ավանդական նվերների և ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները․ 17%-ը նախընտրում է ծաղիկներ, ևս 17%-ը՝ բջջային հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարք։ Զարդերի սիրահարները (9%) զբաղեցնում են երրորդ, իսկ օծանելիքի՝ (7 %) չորրորդ տեղը։

Ցուցակը եզրափակում են կենցաղային տեխնիկայի, խնամքի պարագաների և հագուստի սիրահարները։ Հարցման մասնակիցների միայն 3-ական %-ն է ցանկանում ստանալ նմանօրինակ նվերներ։

«Որքանո՞վ օգտակար կլինեն այս հարցման արդյունքները՝ որոշում եք դուք։ Այնուամենայնիվ, ինչ էլ նվիրեք ձեր կանանց, հիշե՛ք, որ նրանք արժանի են լավագույնին ամեն օր և ամեն վայրկյան, և տղամարդկանց խնդիրն է գեղեցկացնել նրանց յուրաքանչյուր օր՝ անկախ տոներից։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը սիրով շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---