ԱԳՆ խոսնակն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն․ Փոխարինողը հայտնի է

ԱԳՆ խոսնակն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն․ Փոխարինողը հայտնի է

PanARMENIAN.Net - Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ»,-գրել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Անի Բադալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ:

Հունանյանը շարունակելու է դիվանագիտական ծառայությունն ԱԳՆ համակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---