Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի հայտարարությանը

Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի հայտարարությանը

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ Երևանում հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արված հայտարարությանը, նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Գրիգորյանը շնորհավորել է Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մարտի 16-ի ելույթը՝ նշելով, որ դա ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթում ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, հայտարարել է, թե «Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի Զանգեզուրի միջանցք բացելու պարտավորությունից հրաժարվելու համար»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---