Միրզոյան․ ՀՀ-ում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա

Միրզոյան․ ՀՀ-ում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։

«Այն հայտարարությունները, թե Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ է անցկացվում, չեն համապատասխանում իրականությանը։ Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ ազատ, խաղաղ, բավականին հարմարավետ ապրում են Հայաստանում, իրենց բիզնեսն են վարում և այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով ցույցերին՝ նա հավելել է, որ ՀՀ սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են մարդկանց հավաքների ազատությունը։

«Կարող եմ ասել, որ Հայաստանում հաճախ են ցույցեր անցկացվում նաև ՀՀ իշխանությունների դեմ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---