Երևանի քաղաքապետարանի ևս 2 պաշտոնյա է ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանի ևս 2 պաշտոնյա է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ևս 2 պաշտոնյա է ձերբակալվել։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է «Փաստինֆոն»։

Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Կառույցից չեն մանրամասնել, թե պաշտոնյաները որ վարույթի շրջանակում են ձերբակալված։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է երկու ամսով։ Նա ձերբակալվել էր մարտի 10-ին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---