ՀՀ-ն մտադիր է Չեխիայի հետ ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր վավերացնել

ՀՀ-ն մտադիր է Չեխիայի հետ ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր վավերացնել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու գործընթաց է սկսել։ Կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին։

«Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսևորում»,-ասված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է, որ Կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները:

Համաձայնագրի դրույթները նախատեսում են, որ Համաձայնագրի կիրառման ընթացքում առաջացած տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը և փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թվականի ապրիլի 9-ին ստորագրված համաձայնագրի վավերացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---