Ապրիլի 23-ը Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 23-ը նշվում է որպես Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Հայաստանում օրը հանրապետական տոն է համարվում եւ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ նշվում է տարբեր միջոցառումներվ` «Գրքերի ցուցահանդեսով» Արամ Խաչատուրյանի հուշարձանին հարող տարածքում, Ազգային գրադարանում կայանալիք քննարկումով:



Երեկոյան Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ձոն գրքին» համերգը Հարություն Թոփալյանի անվան Երեւանի կամերային նվագախմբի, «Բերդ», «Զվարթնոց», «Նանե» պարային համույթների, մանկական «Արեւիկ» համույթի մասնակցությամբ: Համերգում հանդես կգան Արսեն Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը եւ հայ էստրադայի այլ ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---