Վիկտոր Ենգիբարյան. «Ճանապարհային քարտեզի» մասին պայմանագիրը էժանագին թակարդ է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորագույն ներդրումներից է այն փաստը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ հարաբերությունների վերականգնման հարցը դրել են առանց նախապայմանների: Այդ սկզբունքը պետք է կրի երկկողմանի բնույթ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքերով, եթե Թուրքիան պահանջի վերադարձնել Ադրբեջանին այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները», ապա հայկական կողմը պետք է դնի Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի հարցը, քանի որ դիվանագիտական տեսանկյունից բոլոր իրավունքներն ունի դրա համար: «Օրինակ, այդ մասին կարող էր հայտարարել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ասենք` խորհրդարանի խոսնակը, մեր կողմի նախապայմանների մասին` ի պատասխան Թուրքիայի նախապայմանին ԼՂ հարցում»,- հայտարարել է նա:



«Ճանապարհային քարտեզի» մասին պայմանագիրը էժանագին թակարդ է` պատրաստված Թուրքիայի կողմից Հայաստանի համար: Թուրքական կողմը ցանկանում է վերջնականապես համոզվել նրանում, որ հայերը չեն օգտվի իրենց իրավունքից եւ նախապայմաններ չեն ներկայացնի: Օրինակ, Սեւրի պայամանագրի քննարկումը, որի համաձայն պետք է վերադարձվեն Արեւմտյան Հայաստանի տարածքները: Եթե մենք խայծը կուլ տանք, ապա խաչ կդնենք թուրքական նախապայմաններին մեր նախապայմաններով նույնատիպ պատասխան տալու հնարավորության վրա»,- նշել է նա: Ենգիբարյանը նաեւ ավելացրեց, որ եթե հայկական կողմը ստորագրի ճանապարհային քարտեզի տակ, ապա թուրքական կողմը կունենա փաստաթուղթ, որ թե' ուղղակի, եւ թե' անուղղակի կհաստատի, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից:



Ենգիբարյանի կարծիքով, եթե խաղերն ընթանան այդ հունով, ապա առաջիկա ութ տարում կարելի է խաչ դնել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: «Արդեն 94 տարի է, մենք չենք կարողանում հասնել Ցեղասպանության վերջնական ճանաչմանը, իսկ 8 տարի հետո չափազանց ուշ եւ դժվար կլինի»,- հայտարարել է նա:



Դժվարագույն իրադրության մեջ փորձագետը հարցի լուծումը տեսնում է հայկական կողմի նուրբ դիվանագիտական խաղի մեջ, որը թույլ կտա հասնելու Թուրքիայի ղեկավարության հայտարարությանը նախապայմաններից հրաժարվելու եւ Երեւանում Թուրքիայի դեսպանատուն բացելու պատրաստակամության մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---