Սիմոնյան. Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահը կպահանջի իմ հրաժարականը` անսպասելի էր

Սիմոնյան. Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահը կպահանջի իմ հրաժարականը` անսպասելի էր

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը պահանջել է իր հրաժարականը։

Տեր-Պետրոսյանը «Ազգային խայտառակություն» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ ՔՊ խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար, պարտավոր է նախաձեռնել Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Նա իր հոդվածում անդրադարձել էր օրերս կայացած «զազրելի միջադեպին»՝ նշելով, որ դավաճան բառը ոչ թե կենցաղային հայհոյանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը։

Ապրիլի 2-ին Սիմոնյանը Կասկադում թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու երեսին։

«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:

Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, և «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:

Հ.Գ.

Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---