Ղազարյան․ Իրավապահ մարմիններն իմ գրառումը կարող են դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին

Ղազարյան․ Իրավապահ մարմիններն իմ գրառումը կարող են դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին

PanARMENIAN.Net - ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ ընտրության գործընթացն վերաբերյալ՝ նշելով, որ այն ընթացել է Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով։

Նա նշել է, որ իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենքի ժամկետների խախտմամբ առաջադրվել է Սահմանադրությանը և օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու, իսկ այդ խմբակցության մի շարք պատգամավորների (այդ թվում հանձնաժողովի անդամ չհանդիսացող) կողմից ցուցաբերվել է ակնհայտ խուլիգանական պահվածք՝ ֆիզիկական բռնության իրական սպառնալիքներով, խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուի պարտականությունների կատարման և իր Սահմանադրական իրավունքների իրացնան հնարավորությունները»,-ասվում է գրառման մեջ։ ։

Նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Էդգար Ղազարյանն իր ելույթում ասել է․ «Իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով», որից հետո ՔՊ-ական պատգամավորնեը, ընդհատելով Ղազարյաին, պահանջել են, որ նա ներողություն խնդրի։

ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանն ասել է «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ, լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»։ Հնչել են նաև այլ անհաճո որակումներ։ ՔՊ-ական պատգամավորները հեռացել են դահլիճից, որ չլսեն Ղազարյանի ելույթը։ Ղազարյանը հայտարարել է, որ իրեն հաջողվել է անել այն, ինչ երազում էր ժողովուրդը. «ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից մի փաթեթով»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---