ՌԴ ռազմակայանի օդաչուներն ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին

ՌԴ ռազմակայանի օդաչուներն ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի օդաչուները ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հսկիչ ստուգման շրջանակներում ուղղաթիռների անձնակազմերը լեռնային տեղանքում «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու խնդիր են ստացել:

Ստանալով կոորդիանտները առաջապահ ավիացիոն նշանառուներից՝ օդաչուներն ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել և, ռազմական տեխնիկա «հայտնաբերելիս», չկառավարվող հրթիռներ են արձակել և ավիացիոն թնդանոթից կրակել տարբեր տեսակի թիրախների ուղղությամբ՝ 1000-3000 մ հեռավորության վրա։

Թռիչքներն իրականացվել են ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին։

Հսկիչ ստուգման պարապմունքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է մոտ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---