Բացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառների եւ ծաղրանկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառների եւ ծաղրանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են հայկական սփյուռքի ուսանողների, ինչպես նաեւ Թերլեմեզյանի անվան Արվեստի ակադեմիայի ուսանողների 70 ցուցապաստառներ եւ 40 ծաղրանկարներ: Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:



«Արդեն երկրորդ տարին մենք այս թեմայով ցուցահանդես ենք անցկացնում. մեր նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելն է: Ցուցահանդեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է` հասցեագրված այլ երկրներին եւ ժողովուրդներին»,- հայտարարել է ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Անի Հարությունյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---