ՊՆ․ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել ԵՄ-ում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության

ՊՆ․ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել ԵՄ-ում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով այն փաստին, որ Պենտագոնի կայքում ՀՀ-ն հանվել է Defender 2023 բազմազգ զորավարժության մասնակից երկրների ցանկից, հայտնել է, որ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,-ասվում է Թորոսյանի պատասխանում։

Պենտագոնը խմբագրել է Defender 23 զորավարժության մասին տարածած իր մամուլի հաղորդագրությունը՝ մասնակիցների ցանկից հեռացնելով Հայաստանի անունը։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրում մեկնարկող Defender 23 զորավարժության անցկացման մասին։ Զորավարժությանը մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---