Երեւանի ու Անկարայի միջեւ համաձայնեցված փաստաթղթի տեսքով ճանապարհային քարտեզ գոյություն չունի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համաձայնության մասին ունեցած տեղեկատվությունը բավական անորոշ բնույթ ունի: Կարելի է ենթադրել, որ այդ համատեղ հայտարարությունն իզուր չի հայտնվել ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը:



Նրա խոսքերով, հայտարարությունը, հավանաբար, հաստատումն է այն բանի, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են նորմալ հունով, «սակայն ակնառու է նաեւ այն, որ ոչ բոլոր վիճելի հարցերն են ստացել վերջնական որոշում»: «Այն, որ ԱՄՆ-ը շտապեց ողջունել այդ հայտարարությունը, նույնպես դժվար թե պատահականություն էր: Այժմ կարելի է համարյա հարյուրտոկոսանոց համոզվածությամբ խոսել այն մասին, որ ապրիլի 24-ին Բարակ Օբաման «ցեղասպանություն» բառը չի արտասանի, քանզի դա չանելու հիանալի պատճառ կա: Ցանկացած կտրուկ շարժում կարող է քանդել այդքան հաջողակ բանակցային գործընթացը»,- կարծում է ռուս փորձագետը:



Ինչ վերաբերում է հայտարարված ճանապարհային քարտեզին, ապա, Արեշեւի կարծիքով, դժվար թե այն գոյություն ունի փաստաթղթի տեսքով` համաձայնեցված ե'ւ Երեւանի, ե'ւ Անկարայի կողմից ամենաբարձր մակարդակում: «Իսկ դա, անկասկած, անհրաժեշտ է անել, եթե մենք խոսում ենք երկկողմանի հարաբերությունների կարգավորման մասին: Առանցքային հարց է համարվում հայ-թուրքական հարաբերությունների նորմավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը քննարկել որպես խնդիրներ, որոնց միջեւ չպետք է գոյություն ունենա սերտ կապ: Հակառակ դեպքում դժվար թե ընդհանրապես հնարավոր լինի խոսել առաջընթացի մասին»,- ընդգծել է Անդրեյ Արեշեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---