2009-ի ամռանը Մենդելեեւի աղյուսակում կարող է հայտնվել նոր տարր` «Հայաստանը»

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ հայկական սփյուռքի զարգացման հեռանկարներին նվիրված մամլո ասուլիսին ռուս ակադեմիկոս, Դուբնա քաղաքի Ֆլորովի անվան Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն, Հայաստանի ԳԱԱ օտարերկրյա անդամ Յուրի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի բացառում Մենդելեեւի պարբերական աղյուսակում «Հայաստան» անունով տարրի հայտնվելու հնարավորությունը:



Ակադեմիկոսը հնչեցրեց մի քանի մանրամասնություններ. «Դուբնայում մենք սինթեզել ենք Մենդելեեւի աղյուսակի 5 ամենածանր տարրերը: Իսկ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Օքրիջի ամերիկյան ազգային լաբորատորիայի հետ մենք պայմանավորվել ենք, որ մեզ մոտ` Դուբնայում, կսինթեզենք վեցերորդ տարրը` աղյուսակի 117-րդ տարրը, որը եւ կկոչվի «Հայաստան»:



Ինչպես հաղորդում է Յուրի Հովհաննիսյանը, Օքրիջի ազգային լաբորատորիան այդ նպատակների համար «կպատրաստի» Բերկլի անունով արհեստական տարր: Այդ հատուկ նյութը առանձնահատուկ է եւ «ապրում» է 320 օր: Մասնիկների հզոր խումբ ստանալու համար Դուբնայի լաբորատորիայում կպատրաստվի անհրաժեշտ սարքավորում եւ արագացուցիչ:



Յուրի Հովհաննիսյանը հայտնեց, որ փորձարկումները կսկսվեն հուլիսի սկզբին, «Իսկ հուլիսի 22-ին ես կլինեմ Երեւանում: Եկե'ք սպասենք այդ օրվան եւ կտեսնենք»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---