Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,– նշել է Աբրահամյանը։

Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն է տվել Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 31-ին Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև պատգամավորից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:15-ի սահմաններում, նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն անհիմն դիտողություն է կատարել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որոշ ժամանակ անց դուրս գրել։ Նշվում է, որ այդկերպ Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---