GeoProMining. Եվրոպացի դիտորդներն այցելել են Սոթքի հանքավայր

GeoProMining. Եվրոպացի դիտորդներն այցելել են Սոթքի հանքավայր

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին հայկական Զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ Սոթքի հանքավայր են այցելել դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները․ անմիջապես հանքավայրում, սակայն, նրանք չեն եղել։ Այդ մասին հայտնել է GeoProMining-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ հորդորելով եվրոպացի դիտորդների դեպի հանքավայր կատարած այցի մանրամասները ճշգրտել ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Արդեն չորրորդ օրն է Սոթքի հանքավայրի աշխատանքները դադարեցված են։ Անվտանգային նկատառումներից ելնելով տարհանվել են հանքի բոլոր աշխատակիցները, իսկ թե երբ կվերագործարկվի հանքը, այս պահին դեռևս հայտնի չէ։

Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ աշխատանքային օրակարգով պայմանավորված, Սոթքի հանք է այցելել նաև GeoProMining ընկերության տնօրինությունը։

Ապրիլի ապրիլի 14-ին՝ երեկոյան ժամանակահատվածում, Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ապրիլի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---