Միրզոյան․ ՀՀ-ն կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև

Միրզոյան․ ՀՀ-ն կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև։

Նա նշել է, որ Կոլոնայի հետ առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի, հայտնում է Factor.am-ը։

Միրզոյանը նշել է, որ խոսել են միջխորհրդարանական համագործակցության մասին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ խորհրդարանական հարթակներում, ընդգծել նոր թափով զարգացող և ընդլայնման ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը։

«Տարածաշրջանում կայունության համտեքստում ընդգծել ենք Հայաստանում ԵՄ–ի քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի առաջատար դերն ու հատկապես 2022 թվականին Պրահայում հանդիպումից հետո կարևոր ներդրումն այս ուղղությամբ»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ խոսել են նաև կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտներն ընդգրկող հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղություններով։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը՝ աջակցություն հայտնելու ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում այստեղ, և նաև տեղում սեփական աչքերով տեսնելու իրավիճակը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---