Միրզոյան․ ՀՀ–ն չի ներգրավվի Լաչինի միջանցքի շուրջ նոր բանակցություններում

Միրզոյան․ ՀՀ–ն չի ներգրավվի Լաչինի միջանցքի շուրջ նոր բանակցություններում

PanARMENIAN.Net - Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման շուրջ նոր բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոնայի հետ համատեղ ասուլիսում։

«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրապարակային առաջարկներ, պահանջներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ապրիլի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության մեխանիզմ ներդնել, Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից, և Ադրբեջանը միայնակ է սկսել վերահսկել միջանցքը։

Միրզոյանն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։

«Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է։ Մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է և կարող է վերաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ ձևաչափով», - ասել է Միրզոյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---